Նյու Յորքում աճում է կենցաղային գազի պայթյունից զոհվածների թիվը. ԻՏԱՌ-ՏԱՍՍ


15:22 , 13 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Նյու Յորքում կենցաղային գազի պայթյունիհետևանքով, որը հանգեցրել է երկու հինգհարկանիտների փլուզման, զոհվածների թիվը հասել է չորսի,հաղորդում են տեղական զանգվածայինլրատվամիջոցները:Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհվածների և 64վիրավորների մասին: Մարտի 12-ի առավոտյանՄանհեթենի հյուսիսում Հառլեմի շրջանի բնակելիտներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոս:Դրան հաջորդած պայթյունը գործնականումամբողջովին քանդել է ինչպես բուն շենքը, այնպես էլդրան հարող մյուս բնակելի կառույցը: Ողբերգությունից 15 րոպե առաջ Con Edison ընկերությունում, որըՆյու Յորքում պատասխանատու է գազամատակարարման համար, մի քանի զանգեր են ստացվել տեղիբնակիչներից, որոնք հաղորդել են գազի ուժեղ հոտի մասին:Ըստ վերջին տվյալների՝ անհայտ է մնում տասը մարդու ճակատագիրը: Որոնողական-փրկարարականգործողությունը շարունակվում է, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: