Բեռլինում սկյուռների համար ճանապարհային անցումներ են ստեղծվել


15:03 , 13 մարտ, 2014

Emedia.am-ը գրում է.

Բեռլինի Կյոպենիկ շրջանում մտահոգվել են սկյուռների անվտանգության մասին և վերջիններիս համար ճանապարհային անցումներ ստեղծել:

Ինչպես տեղեկացնում է Berliner Zeitung պարբերականի կայքէջը` անցումները կպատրաստվեն հատուկ հաստ թելերի միջոցով և վերգետնյա կլինեն: Սկյուռները կթռչկոտեն այդ թելերի վրայով և կհատեն ճանապարհը:

Պարբերականը հավելում է, որ այս քայլով Բեռլինի իշխանությունները ցանկանում են նվազեցնել սկյուռների մահը. կենդանիները փողոցը հատելով անընդհատ ավտոմեքենաների անիվների տակ են ընկնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ