5 մարդ, ովքեր փոխել են պատմության ողջ ընթացքը


18:12 , 13 մարտ, 2014

Մարդիկ են կերտում պատմությունը՝ հաճախ վերագործարկելով այլոց կողմից արդեն իսկ մշակված գաղտնի մեխանիզմները: Այնուամենայնիվ, երբեմն պատմությունը շեղվում է նախասահմանված ուղուց մի անհատի կամքով: Պատմության մեջ լինում են այնպիսի իրադարձություններ, որոնց միակ պատասխանատուն մի անհատ է: Եթե այդ անհատներն այլ կերպ վարվեին, ամեն ինչ այլ կլիներ: Այս հոդվածը հենց այդպիսի անհատների մասին է:

 5  Չինգիզ Խան

Չինգիզ Խանը պարտեզի պես էտել է Ասիան: 

Ապագա Չինգիզ խանը, ում ժամանակին ճանաչում էին Թեմուչին անունով, 12 տարեկանում կորցրեց իր հորը: Նրա հայրը ցեղի առաջնորդն էր, ում թունավորել էին թաթարները: Այդպիսի դեպքերում սովորաբար սպանված առաջնորդի ողջ ընտանիքին վերացնում էին, սակայն Թեմուչինն իր մոր և մի քանի հավատարիմ աջակիցների հետ փախավ ամայի վայր:    

Ինչպես երևում է նկարից՝ Մոնղոլիան այնքան էլ բարենպաստ վայր չէ տարագիր փախստականների համար: Այնուամենայնիվ, նրանք փրկվեցին: Երիտասարդ Թեմուչինը 12-րդ դարի վերջին մուտք գործեց Մոնղոլիայի քաղաքական դաշտ՝ իր հայրենիքի ցիրուցան եղած ցեղերին միավորելու նպատակով: 1200 թվականին Ասիան տարբեր կայսրությունների «աջաբսանդալ» էր հիշեցնում: Այդ ժամանակ կային բազմաթիվ փոքր թագավորություններ, ինչպիսիք էին Սիրիայի և Լիբանանի խաչակիր ասպետների կողմից ստեղծված թագավորությունները: Ոչ ոք գաղափար անգամ չուներ, թե ինչ էր տեղի ունենալու: 

Մոնղոլները վարարուն մորեխների ժանտախտի պես իջան աշխարհի ամենամեծ մայրցամաքի վրա: Նրանք ատում էին այն քաղաքները, որոնք կարող էին վերածվել իրենց ձիերի արոտավայրերի, ուստի ուր էլ որ գնային, նրանք ամեն քայլի վերացնում էին դրանք: Մի անանուն խորհրդատու Խանին խրախուսեց հարկահավաքության նպատակով խնայել չինացիներին: Հենց այս պատճառով մարդիկ մինչ օրս էլ բնակվում են Չինաստանի հյուսիսում: Իրանը Չինաստանի բախտին չարժանացավ: Իրանում մոնղոլները այրում էին քաղաքները և սպանում բոլորին: 


Մինչև մոնղոլների հարձակումը, իսլամական հողերը՝ մասնավորապես Բաղդադը, գիտության օջախներ էին: Գիտությունը, փիլիսոփայությունը և արվեստը ծաղկունք էին ապրում անսասան սուլթանների տիրապետության օրոք:  Այդ ամենը ոտնատակ տրվեց՝ մնալով մոնղոլ իշխանների ձիերի սմբակների ծանրության տակ: Կորուստներն այնքան մեծ էին, որ Իրանին մինչև 20-րդ դարը չէր հաջողվում վերականգնել բնակչության այն թիվը, որը կար նախքան մոնղոլական հարձակումը: Աստված գիտի, թե պատմությունը ինչ զարգացումներ էր նախատեսում 13-րդ դարի Իսլամական աշխարհի համար: Փաստն այն է, որ դրանք այդպես էլ տեղի չունեցան, քանի որ մոնղոլական հարձակումների վերապրածները պայքարում էին իրենց քաղաքակրթությունը կրկին ոտքի հանելու համար:

 4  Հենրի Քիսինջեր


Հենրի Քիսինջերը կրկնապատկել է Վիետնամի զոհերի թիվը:

Հենրի Քիսինջերն ամերիկյան քաղաքականության մեջ որդեգրած իր գործելաոճով հիշեցնում էր Շառլ-Մորիս դը Թալեյրանին: Նա իր գործունեությունը սկսել է որպես կառավարության փաստաբան և պաշտոնի բարձրացում ու հռչակ ձեռք բերել Ջոնսոնի պաշտոնավարման ժամանակաշրջանում: Նա այն քչաթիվ խորհրդատուներից էր, ով շարունակեց պաշտոնավարել Ռիչարդ Նիքսոնի օրոք: Ցավոք սրտի, դրա համար նա երկարաձգեց Վիետնամի պատերազմը:

1968 թ.-ի նախագահական քարոզարշավի ընթացքում Ջոնսոնի ընտրած քաղաքական հետևորդը Հյուբերտ Համֆրին էր: Նրա մասնակցությամբ շարունակում էին Փարիզում տարվող խաղաղ բանակցությունները: Ակնկալվում էր, որ այդ բանակցությունների արդյունքում վերջ կդրվեր Վիետնամի պատերազմին Ամերիկայի միջամտությանը:


1968 թ.-ի ամռանը Քիսինջերը կապի մեջ մտավ Ջոն Միտչելի հետ, ով այդ ժամանակ Նիքսոնի աջակիցներից էր: Օգտագործելով Աննա Չենոլտին իբրև միջնորդ՝ Քիսինջերը մասնավոր հարաբերություններ հաստատեց Հարավային Վիետնամի նախագահ Թիեուի կառավարության ներկայացուցիչների հետ: Քիսինջերը պնդում էր, որ սպասվող խաղաղության պայմանագիրը շահեկան չի լինի Վիետնամի համար: Նրան հաջողվեց համոզել Թիեուին դուրս գալ բանակցություններից՝ այս կերպ արդյունավետորեն սաբոտաժի ենթարկելով խաղաղության հաստատման գործընթացը: 

Բանակցությունների տապալումը հայտնի դարձավ «Հոկտեմբերյան զարմանք» անունով: Պատմաբանները միահամուռ կերպով պնդում են, որ սա առանցքային նշանակություն ունեցավ Նիքսոնի հեղինակության բարձրացման համար: 1973 թ.-ին կողմերի միջև խաղաղություն կնքվեց այն նույն պայմաններով, որ առաջարկվել էին 1968 թ.-ին: 1968-1973 թթ. ընկած ժամանակահատվածում 20.000 մարդ մահացավ: Նայեք Վիետնամի վետերանների հուշահամալիրի այս նկարին: Հուշահամալիրի երկրորդ մասի վրա գրված են այն մարդկանց անունները, ովքեր մահացել են այդ հինգ տարիների ընթացքում:  

Շարունակելի...