Ռուսաստանը կարող է պատասխան միջոցների դիմել ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների դեպքում


14:57 , 13 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ռուսաստանը չի բացառում համաչափ պատժամիջոցների սահմանումը, եթե ԱՄՆ-ը և Եվրամիությունը միջոցներ ձեռնարկեն, սակայն հույս ունի, որ Արևմուտքը կսահմանափակվի քաղաքական պատժամիջոցներով՝ չշոշափելով առևտրատնտեսական հարաբերությունները: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովը:

«Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման, մշակում ենք բոլոր տարբերակները: Սակայն հույս ունենք, որ դրանք կլինեն հստակ քաղաքական պատժամիջոցներ, ոչ թե առևտրատնտեսական լուծումների լայն բլոկ»,- ասել է նա և հավելել, որ Ռուսաստանի պատժամիջոցները կլինեն համաչափ: