14:12 , 13 մարտ, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Շնորհալի և երիտասարդ դերասան Սարգիս Գրիգորյանն այսօր բացակայում է մեր էկրաններից, թեև մի ժամանակ ամեն օր մեր «հյուրն» էր:
Life.Panorama.am-ը զրուցեց Սարգիսի հետ՝ հասկանալու, թե ինչն է դերասանի պասիվության պատճառը: Փորձեցինք միասին հասկանալ, թե արդյոք ճիշտ են խոսակցությունները, որ դերասանները որոշել են այլևս քրտնաջանորեն չաշխատել սերիալներում, կարելի է ասել, «մանրադրամների» դիմաց, և արդյոք նման պարապուրդը չի վնասում նրա ընտանեկան բյուջեին ու անդորրը:
-Վաղուց ձեզ չենք տեսնում եթերում, ի՞նչ նորություններ ունեք:
-Առանձնահատուկ նորություններ չունեմ: Ամեն ինչ նորմալ է, Փառք Աստծո, ապրում եմ իմ երկրում, փորձում եմ այստեղ արարել, Հայաստանից չեմ ուզում գնալ: Դեռ…Թեև բոլոր ընկերներս գնացել են արդեն: Ամեն ինչ կանեմ, որ մնամ իմ երկրում, իմ ընտանիքով երջանիկ լինեմ:
-Սարգիս, այսօր ինչո՞վ է պայմանավորված ձեր պասիվությունը հեռուստադաշտում:
-Նորություն չկա: Եթե ուշադիր եք եղել, հեռուստաաշխարհում պասիվ վիճակ է, ոչ մի տեղ նորություն չկա, ոչ-ոք չի ուզում ոչ մի բանի վրա գումար ծախսել: Կան մի քանի հաղորդումներ, որոնք «քարե դարից» են գալիս, սերիալները արդեն ձգձգվում ու շարունակ կրկնվում են… Նաև հիմա աշխատում եմ այնպես անել, որ ամեն մի ցածրարժեք, «ոտքի վրա» գրված բան չխաղամ:
-Այդպես կտրո՞ւկ եք որոշել հրաժարվել սերիալներից:
-Ոչ, ես չեմ հրաժարվել: Սերիալը վատ բան չի, վատ սերիալն է վատ բան: Լավ սերիալ կլինի, մեծ հաճույքով անպայման կխաղամ: Առաջարկներ եղել են, բայց խելքը գլխին ոչինչ չի եղել… Ես նույնիսկ կարոտում եմ հեռուստատեսությունը, ուղղակի ուզում եմ այլ բաներ փորձեմ, մինչև տեսնեմ, գուցե դաշտը կարգավորվի ու հասկանանք՝ ինչ է ընդհանրապես կատարվում հեռուստատեսությունում: Դեռևս հեռուստատեսությունների բռնած քաղաքականությունը չեմ հասկանում:

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված այն, որ այսօր նոր սերիալներ քիչ են նկարահանվում: Ի դեպ, շատերը պատճառաբանում են, որ դերասանները բարձրացրել են գումարի սանդղակը:
-Եթե գտնում են, որ 2-3 հարյուր հազար դրամը մեծ գումար է դերասանի համար, ոչինչ չեմ կարող ասել: Ամբողջ աշխարհում ամենաթանկ վարձատրվող աշխատանքներից մեկը դերասանի մասնագիտությունն է: Աշխարհում պատգամավորից էլ շատ է ստանում դերասանը: Իսկ մեզ մոտ դերասանը երբեք էլ շատ չի ստացել, գուցե ոմանց աչքին դա շատ է թվացել, չգիտեմ… Իհարկե, կային դերասաններ, որոնք պարտավոր էին ավելի շատ ստանալ՝ միլիոն, միլիոն ու կես, բայց…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ