14:00 , 13 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
«Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում էր ազատամարտիկների բարձրաձայնած խնդիրը իրավական ճանապարհով տանելու համար, սակայն Վոլոդյա Ավետիսյանը, ում հետ ավելի վաղ հանդիպել էր նախարար Սեյրան Օհանյանը, նախընտրեց շոուի տարբերակը»,- Panorama.am-ի հարցին, թե ինչ պայմանավորվածություն է եղել պաշտպանության նախարարի ու ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի միջև, ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պաշտպանության նախարարն անդրադառնալով ազատազրկման մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի հարցին, նշել էր, թե «Վոլոդյա Ավետիսյանի կողմից մեր պայմանավորվածությունները չեն կատարվել։ Ես նրան ասացի, որ ճշտումներ կկատարեմ հանրապետության ղեկավարության հետ։ Պայմանավորվածությունն առաջին հերթին խախտվել է Վոլոդյա Ավետիսյանի կողմից, որովհետև մինչ իմ կողմից ճշտումներ կատարելը իրենք շարունակել են իրենց գործողությունները»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ