13:48 , 13 մարտ, 20141in.am-ը գրում է.
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կզեկուցի Դամասկոսի և ընդդիմության միջև բանակցությունների միջանկյալ արդյունքների մասին, որոնց երկու փուլը տեղի է ունեցել Ժնևում՝ հաղորդում է ITAR-ASS-ը:
Զեկուցումը, որը կսկսվի տեղի ժամանակով ժամը 10.00-ից հետո (Երևանի ժամանակով՝ ժամը 19.00-ին), կանցկացվի փակ ռեժիմով և կլինի առաջինը 2013թ. ապրիլին Բրահիմիի և ԱԽ 15 անդամների հանդիպումից հետո: Վերջին անգամ Բրահիմին Նյու Յորքում եղել է 2013թ. սեպտեմբերին, երբ մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին:
Նոր ժողովի նախօրեին Ֆրանսիան մամուլի համար ներկայացրել է ԱԽ-ի հայտարարության նախագիծը, որն աջակցում է Բրահիմիի ջանքերին՝ ուղղված միջսիրիական բանակցությունների վերսկսմանը: Փաստաթղթում, որի պատճենը հայտնվել է գործակալության տրամադրության տակ, նշվում է Բրահիմիի դիրքորոշումը, ում կարծիքով՝ Սիրիայում բռնության և ահաբեկչության խնդիրը պետք է քննարկվի անցումային կառավարություն ստեղծելու հարցին զուգահեռ: Դամասկոսը պնդում է, որ բանակցությունների օրակարգի այդ կետերը պետք է լուծվեն առանձին: