Տորոնտոյում կվերաթողարկվի ցեղասպանության մասին ամսագիրը


12:42 , 13 մարտ, 2014

Տորոնտոյում կվերաթողարկվի ցեղասպանության մասին ամսագիրըPanARMENIAN.Net-ը գրում է.

Մարդու իրավունքների ու Հայոց ցեղասպանության միջազգային ինստիտուտը (IIGHRS) Տորոնտոյում վերսկսել է ցեղասպանությունների հետազոտմանը նվիրված ամսագրի հրատարակումը:«Ցեղասպանության միջազգային հետազոտություններ» (GSI) ամսագիրը IIGHRS պաշտոնաթերթն է: Այն նվիրված է նորարարական հետազոտություններին, վերլուծություններին և ցեղասպանության ու մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման դեպքերի, դրանց կանխարգելման ուղղված տարբեր մոտեցումների քննարկմանը: Այն ձգտում է բարձրացնել մարդկանց տեղեկացվածության մակարդակը ցեղասպանությունների կանխարգելման ու մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վերաբերյալ: Ներկայացվող ամսագիրը միջդիսցիպլինար է և ունի համեմատական բնույթ: GSI-ն համացանցում հասանելի կլինի 2014-ի մարտից, իսկ տպագիր ձևաչափով` ապրիլից:

Առաջին համարում կուսումնասիրվի Դարֆուրում ցեղասպանության «կանխարգելման անարդյունավետությունը», իսկ 2014-ի սեպտեմբերին լույս տեսնող երկրորդ համարում կուսումնասիրվեն ցեղասպանություն երևույթի ընդհանուր կողմերը:

Երրորդ համարը կթողարկվեի 2015-ի մարտին: Դա կլինի հատուկ թողարկում` նվիրված Օսմանյան կայսրությունում քրիստոնեաների ցեղասպանությանը: 2015-ի ապրլին կլրանա ХХ դարի առաջին` Հայոց ցեղասպանության 100-ամյակը: 2015-ի սեպտեմբերին կհրապարակվի 4-րդ համարը` նվիրված ցեղասպանությունների քաղաքական-տնտեսական կողմերին:

Զորյան ինստիտուտը միավորում է երկու շահույթ չհետապնդող հետազոտական ինստիտուտներ՝ Քեմբրիջի (Մասաչուսեթս)` հիմնադրված 1982-ին և Կանադայի Զորյանի ինստիտուտը` հիմնադրված 1984-ին: Ինստիտուտի հետազոտությունները վերաբերում են հետևյալ երեք բնագավառներին՝ ցեղասպանության ուսումնասիրություններ, սփյուռքի ուսումնասիրություններ և Հայաստանի քաղաքականության ուսումնասիրություններ։