Շումախերը ինքնուրույն շնչում է եւ արձագանքում է ձայներին


11:56 , 13 մարտ, 2014

Շումախերը ինքնուրույն շնչում է եւ արձագանքում է ձայներինHenaran.am-ը գրում է.

Formula 1 համաշխարհային ավտոմրցարշավի լեգենդ Միխայել Շումախերը արդեն ինքնուրույն է շնչում եւ արձագանքում է արտաքին ձայներին: Բացի այդ, գերմանացին ընկալում է կնոջ` Կորինիի, ձայնը: Շումախերի համար միացնում են անցյալի ձայնագրությունները, եւ նա սկսում է շարժել մատները, շրթունքները: Այդ մասին պաշտոնապես դեռ ոչ մի հայտարարություն չի հնչել: Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը հայտնել է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նա շարունակում է մնալ կայուն ծանր վիճակում: