13:00 , 13 մարտ, 2014Ձեզ հետ երբևէ պատահե՞լ է, որ երազելիս լինեք և հանկարծ ձեր գլխով մի միտք անցնի ինչ-որ ակնհայտ բանի մասին, որի մասին նախկինում երբեք չէիք մտածել: Ինտերնետում մարդիկ հաճախ են գրում իրենց պատահական մտքերը և գաղափարները: Ստորև ներկայացված են ամենախոր, ամենազվարճալի և ամենաուշագրավ մտքերը, որոնք հանկարծակի ծագել են պատահական մարդկանց գլխում:
1. Երբ ալկոհոլ ես օգտագործում, պարզապես երջանկություն ես փոխառում վաղվանից:
2. Եթե 2016 թ.-ին Հիլարի Քլինթոնը հաղթի, պատմության մեջ առաջին անգամ երկու նախագահները իրար հետ սեքսով կզբաղվեն:
3. Ծափահարելիս դուք հարվածում եք ինքներդ ձեզ, որովհետև ձեզ ինչ-որ բան դուր է գալիս:
4. Եթե բռունցքով հարվածեմ ինքս ինձ ու ցավ զգամ, դա կնշանակի, որ ես թու՞յլ եմ, թե` ուժեղ:
5. Այն մարդը, ով սրբագրում էր Հիտլերի ելույթները, քերականության նացիստ էր:
6. Շվեյցարացիները միանգամայն համոզված կլինեին հաղթելու իրենց շանսերի մեջ, եթե իրենց բանակային դանակի մեջ նաև խցանահան ներառեին:
7. Ճապոնիայի դրոշը կարող էր դիագրամ լինել, որի միջոցով ցույց կտրվեր, թե Ճապոնիայի որքան մասն է Ճապոնիա:
8. Քնելու համար պետք է քնած ձևանաք:
9. Մարդկանց մի տոննան 12-15 մարդ է:
10. Ինչո՞ւ են մարդիկ ասում «թունաձուկ», մինչդեռ չեն ասում «կով կաթնասուն» կամ «հավ թռչուն»:
11. Դեռահասներն այնպես են մեքենա վարում՝ ասես նրանք սահմանափակ ժամանակ ունեն, իսկ տարեց մարդիկ այնպես են վարում՝ ասես նրանց ժամանակն անսպառ է:
12. Ձեր ստամոքսը կարծում է, որ բոլոր կարտոֆիլները կարտոֆիլի խյուս են:
13. Եթե մարդիկ կարողանային թռչել, նրանք դա վարժություն կհամարեին և երբեք չէին թռչի:
14. Պատմության դասերը ժամանակի ընթացքում ավելի երկար ու ավելի դժվար են դառնալու:
15. 1980 թվականը նույնքան հեռու է մեզնից, որքան 2046-ը: