Արթուր Բաղդասարյանը Twitter-ում. մարքեթինգային սխալները


11:54 , 13 մարտ, 2014

Ողջունելի է, որ վերջապես մեր քաղաքական գործիչները սկսել են օգտագործել Twitter-ը, որն շատ ավելի բաց հարթակ է, քան Facebook-ը՝ իր տոտալիտար ալգորիթմերով։


Այսօր տեղեկացա, որ Արթուր Բաղդասարյանը նույնպես բացել է Twitter-ում հաշիվ։ Ողջունելով այս քայլը՝ կուզենայի մի քանի խորհուրդ տալ նրանց, ովքեր զբաղվում են այս հաշիվը աշխատացնելով։ Քանի որ շատ տխուր բաներ են արել․

ա․ Սկսենք նրանից, որ միանգամայն ակնհայտ չէ, որ սա Արթուր Բաղդասարյանի պաշտոնական հաշիվն է։ ՕԵԿ-ի կայքում սրա մասին տեղեկատվություն չկա։ Բայց, եթե մտնեք կայքի վրայից ՕԵԿ-ի պաշտոնական ՖԲ էջ, ապա այստեղ կա հղում Replik.am-ի վրա, որն էլ հղում է տալիս ոմն blogbox-ի վրա։ Համաձայնեք, որ սենց բուլբուլյատօրային ձեւով չեն հայտարարում այսպիսի կարեւոր իրադարձության մասին։


 


բ․ Բավականին կարեւոր է, թե ում է հետեւում Արթուր Բաղդասարյանի թվիթերյան հաշիվը։ Համաձայնեք, որ դա պետք է խոսի այդ մարդու քաղաքական նախասիրությունների մասին։

Նայելով ցանկը՝ տպաորություն է ստեղծվում, որ քաղաքական գործիչը ինչ-որ տարօրինակ միստիկ փնտրտուքների մեջ է․ լրատվականների կողքը հանդիպում է Microsoft News, Дэвид КЭМЕРОН ֆեյք յուզերը (զգուշացեք ֆեյքերից), Валуев Николай (ախպերություն ա է), 5 умных мыслей (խի սենց քիչ), CHANEL (էն որ Կօկօ Շանելն ա), Greenpeace Russia (խի՞ բայց հենց Ռաշա), @AndoVagindo (ապրի Անդոն), Grumpy Merkel (կնշանակե՝ փնթփնթան Մերքել, տիկինը, որ իմացավ, կնեղվի հաստատ), Александр Ткачёв (Կրասնոդարի ֆաշիստ մարզպետն ա, հիշացնեմ), Жириновский В.В. (առանց մեկնաբանության, ЫЫЫЫЫЫ), Федеральная антимонопольная служба Росси (բայց խի՞), Минздравсоцразвития (բայց խի՞), Ivan Urgant, Михаил Задорнов (էսքանից հետո, խի չէ՞ որ)

Կարճ ասած՝ մարդուն ոնց որ հատուկ ձեռ առնեն։

գ․ Իսկ սա առաջին գրառումն է։ Ասեմ, որ Թվիթերում, ինչպես եւ այլ տեղեր, սկզբից մի հատ բարեւում են ու ներկայանում։ Միանգամից սենց որ մտնում են, մարդկանց մոտ ոչ ադեկվատ ռեակցիա է լինում, ինչն էլ բերում է սենց մազալու մեկնաբանությունների:



դ․ ասեմ, որ ՕԵԿժի պաշտոնական Թվիթերն էլ է թարազուից ընկած։ Այն հետեւում է միայն երկու հաշիվների․ մեկը դա Մեդվեդեւի պաշտոնականն է, մյուսը՝ երգիծական ֆեյք Перзидент Роисси: Մեռնելիք ա, ինչ ասեմ: