Քրիստոնյաներն ու մահմեդականները քննադատում են «Նոյը» ֆիլմը. ֆիլմն արգելվել է Արաբական աշխարհում


12:12 , 13 մարտ, 2014

Նոյան տապանի մասին հոլիվուդյան լեգենդար ֆիլմը հասցրել է միավորել քրիստոնյաներին ու մահմեդականներին:

Երկու կրոնների անդամները, որոնք հազարամյակներով մշտապես չեն ընդունել ու հակասել են միմյանց, այսօր միավորվել են 124.980.000 դոլար բյուջեով այս ֆիլմում աստվածաշնչյան հերոսին մարմնավորած կերպարի դեմ:

Բլոքբաստերն արդեն արգելվել է արաբական երկրներում այն բանից հետո, երբ կրոնական առաջնորդները բողոքեցին, որ այն պատկերում է աստվածաշնչյան կերպարի, ով Ղուրանում մարգարե է:

Ավելի ուշ այս ամիս պետք է տեղի ունենար ֆիլմի պրեմիերան, սակայն այն չի ցուցադրվի Քաթարում, Բահրեյնում, Արաբական Միացյալ Էմիրություններում, ու սպասվում է, որ մի քանի այլ երկրներ ևս կհետևեն այս դրանց:

Սակայն, ինչպես երևում է, ամերիկացի որոշ քրիստոնյաներ նույնպես դժգոհ են ֆիլմում ջրհեղեղյան նախահոր պատկերավորումից՝ պնդելով, որ ֆիլմի ռեժիսոր Դարեն Արոնովսկին Նոյին չափազանց «մութ» կերպարով է ներկայացրել:

Իննանիշ թվով բյուջե ունեցող այս ֆիլմի համար «Paramaount»-ից թույլտվություն են վերցրել, որ քանի դեռ ֆիլմի ստեղծման աշխատանքերը շարունակվում են, ֆիլմին սպասողների համար մի քանի անգամ փորձնական կինոդիտումներ կազմակերպեն:

Ավստրալական պենտեկոստական կամ հոգեգալստական եկեղեցու ներկայացուցիչը «The Hollywood Reporter»-ին տված հարցազրույցում նշել էր. «Եթե սպասելիքներ կան, որ ֆիլմը բառ առ բառ կցուցադրի աստվածաշնչյան պատմությունը, ապա սպասեք հիասթափության: ...Սա վիրավորանք է քրիստոնյաներին»:

Մեկ այլ կինոդիտող մեկ ուրիշ փորձնական կինոդիտումից հետո ավելի կոպիտ է արտահայտվել՝ նշելով, որ ֆիլմում պատկերված Նոյը «խելացնոր, ոչ ռացիոնալ, կրոնով տարված մարդ է», ով մտահոգված է ժամանակակից այնպիսի խնդիրներով, ինչպիսին,օրինակ, գերբնակեցումն է:

Cairos al-Azhar mosque Russell Crowe

Կահիրեի ալ-Աժար կազմակերպությունը, որը ներառում է նաև ձախում պատկերված մզկիթը, արգելել է Ռասել Քրոուի (աջում) դերակատարմամբ Նոյը ֆիլմը՝ նշելով, որ դա հակասում է իրենց ուսմունքին:

Epic: The film is due to premiere in the U.S. on March 28 and was due to air in Egypt in the near future

Ֆիլմը ԱՄՆ-ում կցուցադրվի մարտի 28-ին:

Քննադատությունները սկսվեցին այն ժամանակ, երբ իսլամական աշխարհի ամենահարգված կառույցները Ֆատվա (իսլամական պաշտոնական հայտարարություն-օրենք) ընդունեցին հոլիվուդյան էպիկական այս ֆիլմի ցուցադրության արգելման մասին, քանի որ ըստ նրանց, այն հակասում է իրենց ուսմունքին:

Իսլամն արգելում է արվեստի մեջ սուրբ կերպարներին անդրադառնալը՝ փոխարենն օգտագործելով կոնցեպտուալ նկարներ՝ մզկիթների պատերը զարդարելու համար:
Ղուրանի մի ամբողջ գլուխ նվիրված է Նոյին, ով լեգենդի համաձայն տապան է կառուցել ու համաշխարհային ջրհեղեղից փրկել իրեն, իր ընտանիքին ու տարբեր կենդանիների` զույգերով:
Դրա մասին գրված է նաև Աստվածաշնչի Հին Կտակարանի Ծննդոց գրքում:
Ֆատվան ընդունվել է Եգիպտոսի Կահիրեի ալ-Աժար կազմակերպության կողմից, որը սունի-մահմեդականության կենտրոնն է, որը հիմնադրվել է 970թ.-ին ու իր մեջ համալսարան ու մզկիթ է ներառում:

Հիշեցնենք, որ 2006թ.-ին, երբ դանիական թերթերից մեկում հրապարակվել էր Մուհամեդ մարգարեի լուսանկարը, դրա հետևանքով Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում ու Ասիայում բռնկված ցույցերի ժամանակ առնվազն 50 մարդ զոհվեց:

«Paramount Pictures»-ի խոսնակը պաշտոնապես հաստատել է, որ ֆիլմը չի ցուցադրվի Քաթարում, Բահրեյնում ու Արաբական Միացյալ Էմիրություններում:

Ֆիլմում նկարահանվել են «Հարրի Փոթերի» աստղ Էմմա Ուաթսոնը, Էնթոնի Հոփքինսը, Ջենիֆեր Քոնելին և այլք:
«Paramount»-ը համաձայնել է, որ ֆիլմը չի գովազդվի: «Paramount»-ի կողմից պաշտոնական գրության մեջ նշվում է, որ չնայած գովազդային արտոնությունները հանվել են, այնուամենայնիվ, իրենք հավատացած են, որ ֆիլմը հավատարիմ է աստվածաշնչյան պատմության արժեքներին, որ աշխարհի միլիոնավոր մարդկանց հավատքի հիմնաքարն է:

Ֆիլմը առաջինը չէր, որ իսլամական աշխարհում հակասությունների առիթ դարձավ: 2004թ.-ին Հիսուսի խաչելությունը պատկերող Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը ցուցադրվեց Արաբական աշխարհում՝ չնայած մահմեդականների քննադատություններին:

2012թ.-ին youtube-ում վերբեռնած Մուհամեդ մարգարեի մասին սիրողական տեսանյութը, որը արտադրվել էր Կալիֆորնիայում, ցույցերի ալիք բռնկեց տարածաշրջանում, որի արդյունքում Լիբիայում սպանվեցին ԱՄՆ դեսպանն ու ամերիկացի երեք այլ աշխատակիցներ:

«Նոյը» ֆիլմի թրեյլերը դիտեք ստորև: