Չինաստանում սկսվել է համացանցային մոլախաղերի խոշորագույն գործով հետաքննությունը


11:08 , 13 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Հարավային Չինաստանի Գուանչժոու քաղաքի դատարանում սկսվել է երկրում համացանցային մոլախաղերի խոշորագույն գործով հետաքննությունը. միջոցների ընդհանուր ծավալը հասել է 484 մլրդ յուանի (79.3 մլրդ դոլար): Այս մասին գրում է «Ժենմին Ժիբաո» թերթը:

Դատարանի առաջ կկանգնեն 19 կասկածյալներ՝ խաղատան բացման և ազարտային խաղերին մասնակցելու մեղադրանքով:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 2008-ի մարտից մինչև 2013-ի ապրիլ ընկած ժամանակահատվածում դատապարտյալները ղեկավարել են մի շարք համացանցային կայքերի ազարտային խաղեր և դրանց կազմակերպման միջոցով ապօրինի ստացել 484 մլրդ յուանի դրույքներ: