11:00 , 13 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
Հաշվի առնելով, որ ժամկետները սուղ են ` երկուշաբթի օրը Էթիկայի հանձնաժողովը նիստ կգումարի: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Էթիկայի հանձնաժողովի նոր նախագահ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը: Նա ասաց, որ տեղակալի հարցը դեռևս որոշված չէ, ու թերևս մարտի 17-ին կայանալիք նիստում այդ հարցն էլ լուծում կստանա:
Ինչ վերաբերում է օրակարգին, ապա դրանում երեք հարց կա. նախ` Էթիկայի հանձնաժողովը վերջապես կքննարկի ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանի հայտնի արտահայտությունները լրագրողների հետ ճեպազրույցում, որի հետքերով հանձնաժողով բողոք է ներկայացրել «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների կողմից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ