09:40 , 13 մարտ, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ-ը մտադիր է կրկնապատկել օգնության ծավալը՝ ուղղված Ուկրաինայի ընտրական օրենսգրքի բարեփոխմանն աջակցմանը: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի մամլո հաղորդագրությունում, որը հրապարակվել է գերատեսչության կայքում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի այցի արդյունքներով:
Մեկնաբանելով մայիսի 25-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների աջակցման հարցը՝ Պետդեպը խոստացել է կրկնապատկել ծրագրված օգնության ծավալը՝ բարելավելու ընտրական վարչարարությունն ու մոնիտորինգը:
Վերջին հաշվով այդ միջոցառումները կուղղվեն նրան, որպեսզի խթանեն ուժեղ և անկախ քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների մասնակցությունը: