«Ժողովուրդ». ՄԻՊ գրասենյակն այս տարի քիչ տեղ չի հատկացրել հիգիենիկ պարագաներ գնելուն


09:24 , 13 մարտ, 2014

«ՀՀ ՄԻՊ գրասենյակն այս տարի քիչ տեղ չի հատկացրել հիգիենիկ պարագաներ գնելուն։ Նրանք ցանկանում են գնել 180 հատ փոշի մաքրելու կտոր, 30 հատ հոտազերծող միջոց, 15 աղբարկղ, 3 դույլ, 12 հատ կահույքի փայլեցման միջոց, 24 հատ մաքրող մածուկներ ու փոշիներ, 8 ավել, 199 սպունգ, և այսպես շարունակ։

ՄԻՊ աշխատակազմը գնումների պլանով ամենաշատ գումար նախատեսել է հատկացնել բենզին գնելու նպատակով՝ 10 մլն դրամ, իսկ 1 մլն 332 հազար դրամ էլ նախատեսել են ծախսել 9 հատ անհատական համակարգիչ գնելու վրա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։