09:08 , 13 մարտ, 2014Lragir.am-ը գրում է.
Ուկրաինան մտադիր է դուրս գալ ԱՊՀ-ից` գտնելով, որ այն ի վիճակի չէ նպաստել անգամ իր իսկ երկու անդամների միջեւ առաջացած տարաձայնությունների լուծմանը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան` «Эхо Москвы» ռադիոընկերությանը տված հարցազրույցում:
Դիվանագետը նշել է, որ ԱՊՀ անդամ-պետությունները չեն արձագանքել Ուկրաինայի պահանջին` արտաքին գործերի նախարարների մակարդակով հրավիրել արտահերթ նիստ` քննարկելու Ղրիմի հետ կապված իրադարձությունները:
«Եթե մենք որպես երկիր, որը համանախագահում է, դիմում է ԱՊՀ գործադիր կոմիտեին եւ խնդրում հրավիրել արտահերթ նիստ, սակայն որեւէ մեկը չի արձագանքում, երբ երկրներից մեկը զինված հարձակվում է մեկ այլ երկրի վրա, ապա ինչու է պետք նման կազմակերպությունը, եթե այն որեէ դեր չի կատարում», - ասել է Ուկրաինայի նախարարի պաշտոնակատարը: