08:34 , 13 մարտ, 20141in.am-ը գրում է.
Ֆրանցիսկոսը, ով առաջին Պապն է արևմտյան կիսագնդից և պատմության մեջ առաջին ճիզվիտ պապը, նշում է գահակալման մեկ տարին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այդ ընթացքում նա դարձել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ, ճանաչվել տարվա մարդ՝ ամերիկյան Time ամսագրի վարկածով:
12 ամիսների ընթացքում Ֆրանցիսկոսը կարողացավ իրականացնել ոչ միայն փոխակերպումներ Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու գործունեությունում, այլև բարեփոխեց հովվապետի կերպարը:
Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն Հռոմի 266-րդ պապ ընտրվեց կոնկլավի արդյունքներով, որը կայացավ Վատիկանի Սիքստինյան կապելլայում 2013-ի մարտի 12-ին և 13-ին: