Միակ բանը, որ մենք անում ենք, հնի դեմ պայքարելն է


07:04 , 13 մարտ, 2014

Մի խելացի մարդ ասել է՝
- Եթե ուզում եք իրականությունը փոխվի, ապա հնի դեմ պայքարելու փոխարեն նորը ստեղծեք:

Իսկ մենք միակ բանը, որ անում ենք, հնի դեմ պայքարելն է, որի արդյունքում մեր իրականությունը դառնում է էլ ավելի ճղճիմ բոլոր առումերով:

Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ 
Նոր պետություն,
Նոր միջանձնային հարաբերություններ,
Նոր հասարակական հարաբերություններ,
Նոր մարդ կայացնելու գործում:

Ոչինչ:

Եվ մի՞թե այդ Նորը երբևիցե կգա, եթե չստեղծենք այն...