06:25 , 13 մարտ, 2014
Galatv.am-ը գրում է.
ԲՀԿ-ՀԱԿ հանդիպմանը ներկա գտնվելու «առաքելություն» ունեին բացառապես երկու լրատվամիջոց: Հանդիպման լուսաբանման պատրաստակամություն ցուցաբերած լրագրողներին սկզբում Երեւանի «Կոնյակի գործարանի» (որտեղ կայացավ հանդիպումը) մուտքը հսկող անվտանգության աշխատակիցները ցանկացել էին հեռացնել՝ ասելով, որ հանդիպում նախատեսված չէ եւ այլն:
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին սակայն հաջողվեց դրսում ինչ որ կադրեր որսալ եւ հարցազրույցներ անել ՀԱԿ ներկայացուցիչներից:
Այս ամենն ինձ հիշեցրեց ուղիղ տարի առաջ՝ մարտի 19-ին Ս. Սարգսյանի հրավիրած մամլո ասուլիսը, որը մեկ օր ուշ «հասավ» հեռուստադիտողներին, քանի որ մոնտաժել էին Բաղրամյան 26-ում:
Այդ ասուլիսին նույն ոճով փորձել էին հեռացնել անցանկալի լրատվամիջոցներին՝ ասելով նույնը՝ ասուլիս նախատեսված չէ, ոչ մի ասուլիս չկա: Նախագահականի աշխատակիցների այս հորդորներից ժամեր հետո պարզվեց, որ ստել էին Բաղրամյան 26-ից:
Հիմա ստացվում է՝ Հայաստանը օրվա իշխանություններից մաքրել կամեցող ու համախմբվող ուժերը եւս ա՞յս կերպ են աշխատում:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ