03:43 , 13 մարտ, 2014
«Չարենցը լեգենդ էր… Ասուպի նման ծնվեց ու մի ակնթարթում կիզվեց Չարենց-մահկանացուն: Բայց հոգու լույսը հավերժաբար մնաց ու գնալով պայծառանում է…
«Ես իմ անուշ Հայաստանի»-ն… մեր այսօրվա աղոթքն է: Աղոթք, որը կարելի է թե՛ մտքում հյուսել, թե՛ մրմնջալ շշուկով, թե՛ արտասանել բարձրաձայն: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայասա-Ուրարտու-Արմենիա երկրի կենսագրության և վարքի արտացոլումն է, մեր կրած տառապանքների ու վերելքների, արհավիրքներին ենթակա մեր ճակատագրի ու անմեռ մնալու մեր ձգտման գեղարվեստական սինթեզն ու բյուրեղացումն է»:
Մարտիրոս Սարյան
Նկարում՝ Միքայել Մազմանյանը, Մարտիրոս Սարյանը, Եղիշե Չարենցը կնոջ` Իզաբելայի հետ