00:38 , 13 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Ստամբուլում մարտի 12-ին ավելի քան 10000 մարդ է հավաքվել՝ մասնակցելու դեռահաս Բերքին Էլվանի հուղարկավորության արարողությանը, ով մահացել էր անցյալ տարվա ամռանը տեղի ունեցած ցույցերի ժամանակ ստացած վնասվածքից:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ հուղարկավորությունը տեղի է ունեցել Ստամբուլի Շիշլի թաղամասում, ուր մարդիկ ժամանել են քաղաքի տարբեր հատվածներից: Արարողությունից հետո հավաքվածների մի մասն ուղևորվել է Թաքսիմ հրապարակ, որտեղ առավոտից արդեն հերթապահում էին ոստիկանության հատուկ ուժերի մի քանի ջոկատներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ