00:30 , 13 մարտ, 2014
Lurer.com-ը գրում է.
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը բացասական է գնահատում իր անձը լեգենդի վերածելու փորձերն ու խնդրում է, որ իրեն չհամեմատեն սուպերհերոսի հետ: Ինչպես հաղորդում է Վատիկանի պաշտոնական կայքը, Ֆրանցիսկոս առաջինին վրդովվեցրել է, որ իր պատկերով խաղալիքներ եւ լուսանկարներ են հայտնվել խանութներում, եւ հոգեւորականը սկսել է ընկալվել առավելապես որպես աստղ կամ ֆիլմերի սուպերհ երոս:
Իր ուղերձում Հռոմի պապը շեշտել է, որ ինքը սովորական մարդ է, կարող է ծիծաղել, լացել, երկար քնել եւ նա էլ բոլորի պես ունի ընկերներ: Նա խորհուրդ է տվել մեծ ուշադրություն չդարձնել իր անձին ու գործողություններին եւ չհրապարակել իր օրվա յուրաքանչյուր քայլը:
Յոթանասունամյա Հռոմի Պապը շատ ճանաչված է կաթոլիկների շրջանում: Անցյալ տարվա դեկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը նրան հռչակեց որպես տարվա մարդ: Այս տարի Իտալիայի խանութներում հայտնվեցին լուսանկարներ, որտեղ Պապը սուպերհերոսի կերպարով է հանդես գալիս: