00:22 , 13 մարտ, 20141in.am-ը գրում է.
Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում բնակելի շենքի պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով քաղաքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոյին:
«Դա սարսափելի ողբերգություն է»,-ասել է նա`հավելելով, որ պայթյունի հետևանքով երկու կին է զոհվել, 18 մարդ` վիրավորվել, «շատ մարդիկ համարվում են անհետ կորած»: Բացի այդ, համապատասխան ծառայություններն արդեն հետաքննում են միջադեպը:
Պայթյունը որոտացել է տեղի ժամանակով մոտ ժամը 10:00-ին` 5 հարկանի շենքում: Դրա հետևանքով մասնակիորեն ավերվել է նաև հարևան շենքը: