Ամենագունավոր կղզու լեգենդը


23:44 , 12 մարտ, 2014

Բուռանո կղզին գտնվում է Վենետիկին շատ մոտ: Այս կղզի կարելի է հասնել նավակով ընդամենը 40 րոպեում: Կղզին հիմնել են հռոմեացիները՝ բարբարոսների արշավանքներից զերծ մնալու համար: Առաջին տներն այստեղ կառուցվել են եղեգից, որոնք ամրացվել են կավով: Տարիներ անց տեղի բնակիչները դրանք փոխարինել են աղյուսով և ներկել տարբեր գույներով: Համաձայն այս կղզում տարածված լեգենդի՝ երբ ծովայինները վերադարձել են կղզի, չեն կարողացել մշուշի մեջ տարբերակել իրենց տունը: Եվ հենց այս պատճառով էլ կղզու բնակիչները որոշել են տները ներկել տարբեր գույներով:

Այսօր Բուռանո կղզում որոշ կանոններ են գործում՝ կապված տների արտաքին գունավորման հետ: Եթե բնակիչը ցանկանում է ներկել իր տան արտաքին հատվածը, նա պարտավոր է դիմում գրել տեղական ինքնակառավարման մարինին՝ թույլտվություն ստանալու համար: Տեղական ինքնակառավարման մարմինը ինքն է որոշում, թե ինչ գույն պետք է լինի տվյալ շինությունը:

Թեև կղզին բնակեցվել է 6-րդ դարից, այն հայտնի է դարձել միայն 16-րդ դարում, երբ տեղի բնակիչները սկսեցին սզբաղվել ասեղնագործությամբ: Մինչև 18-րդ դարը կղզուց ողջ Եվրոպա էին արտահանում այդ ասեղնագործ գործվացքներ, սակայն շուտով առևտուրը կանգ առավ: 1872 թվականին այստեղ հիմնադրվում է ասեղնագործության դպրոց, սակայն այն հաջողություններ չի գրանցում: Այսօր կղզում գրեթե ոչ ոք չի զբաղվում ասեղնագործությամբ, քանի որ բարդ և ոչ շահավետ զբաղմունք է: 

Burano,_scorcio

burano_4

burano-1[2] (1)

burano-2[2]

burano-3_1[6]

burano-4[6]

burano-6[6]

burano-7[5]

burano-8[5]

burano-10[5]

burano-11[5]

burano-12[5]

burano-13[9]

burano-venezia-003

burano-venice-italy-1

The_Lace_Making_Village_of_Burano_Venice_(5417034813)

burano-4_1[2]

burano-2_1[6]

burano-1_1[2]

Burano