Քիմ Քարդաշյանը ավտովթարի է ենթարկվել Բևերլի Հիլզում (ֆոտո)


23:32 , 12 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ավտովթարի է ենթարկվել Բևերլի Հիլզի հյուրանոցի մոտ: Ինչպես հաղորդում է ամերիկյան TMZ կայքը, պատահարից ոչ ոք, բարեբախտաբար, չի տուժել: Թեթևակի վնասվել են Քիմ Քարդաշյանի 100 հազար դոլար արժողությամբ Mercedes G Wagon-ը և մյուս վարորդի մեքենան: Ականատեսների վկայությամբ՝ մեղավորը եղել է երկրորդ մեքենայի վարորդը, որ միացր ել էր մեքենայի աջ լուսարձակիչը, սակայն խաչմերուկից չի թեքվել աջ և շարունակել է ուղիղ առաջ շարժվել՝ բախվելով Քարդաշյանի ավտոմեքենային:

Վարորդները փոխանակել են իրենց կոնտակտային տվյալները, գրկախառնվել և հրաժեշտ տվել միմյանց: