Խորհրդարանական բանավեճ և գովազդային ընդմիջում


23:02 , 12 մարտ, 2014

Խորհրդարանական բանավեճ և գովազդային ընդմիջումArmnewsTV.am-ը գրում է.

Շարմազանովը ցույց է տալիս` ոչ իշխանականների կոնսուլտացիաներին իրենք միայն կողմ են: Այսպես շարունակվի, ասում է, մի օր ամերիկյան մոդելը մեզ մոտ էլ լինի: Դեմոկրատներ, Հանրապետականներ
Մյուս կողմը երկրորդ բևեռ ձևակերպումից անակնկալի եկավ:
Ջերմ բարևներից երկու րոպե անց: Դաշնակցությունը փորձում է տապալել հեռուստագովազդի քվեարկությունը: 20 րոպե ընդմիջում:
Դաշնակցականների ինչին էր պետք ընդմիջումը: Էդուարդ Շարմազանովը կատակեց` երևի պարոն Վարդանյանը չի հասցրել սրճել:
Ընդմիջում խնդրող պատգամավորն ասում, խոսում, սուրճ է խմում հանրապետական գործընկերոջ հետ: Ընդմիջման պատճա՞ռն են քննարկում:
Երկու ումպ սուրճից հետո անկեղծացավ` ընդդիմությունը հույս ունի, որ մեծամասնությունը դիրքորոշումը կփոխի` թունդ ալկոհոլը գովազդելու նախագծին դեմ կքվեարկի: 
20 րոպեն ինչ-որ բան կփոխի՞: Այս հարցն էլ քաղաքական սատիրայի վերածեցին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ