22:49 , 12 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանը համոզված է, որ արդեն վերջնականապես դադարեցված է տաճարի հարևանությամբ կառուցվող սրճարանի շինարարության աշխատանքները: Tert.am-ի հետ զրույցում գյուղապետն ավելացրեց, որ անձամբ իրեն այդ մասին ոչ ոք ոչինչ չի ասել ո՛չ մշակույթի նախարարությունից, ո՛չ էլ Կոտայքի մարզպետարանից. նա այս եզրակացությանն է հանգել՝ հետևելով լրատվամիջոցների հրապարակումներին:
«Մարդկանց տրամադրությունից էլ կարելի է հասկանալ՝ եթե չդադարեցվեր, ավելի մեծ աղմուկ կբարձրանար հիմա»,-ասաց Աշոտ Վարդանյանը՝ շարունակելով, թե որևէ մեկը չի կարող օրենքը շրջանցել, քանի որ ըստ օրենքի՝ հատուկ պահպանվող տարածքներում շինարարություն իրականացնելու իրավունք չկա, այն էլ՝ հասարարական կառուցապատման:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը Tert.am-ին ասաց, թե մինչ այժմ ոչ թե նախատեսված սրճարանի տեղադրման, այլ՝ տարածքում գտնվող հենապատի վերաշարման աշխատանքներն էին մեկնարկել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ