Խելացի մարդիկ ամենադյուհավատն են


22:36 , 12 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Մտավոր բարձր կարողությունների տեր մարդիկ ավելի դյուրահավատ են, քան պակաս խելացիները. պնդում են Օքսֆորդի համալսարանի հետազոտողները: Այդ հանգամանքը գիտնականները բացատրում են նրանով, որ ինտելեկտուալները ի վիճակի են ավելի կշռադատված և մտածված որոշումներ կայացնելու, ինչպես նաև լավ գիտեն շրջապատի մարդկանց բնավորությունները, ասվում է PLoS ONE ամսագրում հրապարակված հոդվածում: Պարզվել է, որ ավելի դյուրահավատ մարդիկ ավելի լավ առողջություն ունեն և ավելի երջանիկ են, գրում է fedpost.ru-ն: 

Դա բացատրվում է նրանով, որ խելացի մարդիկ, որպես կանոն, չեն շփվում նրանց հետ, ովքեր վստահության արժանի չեն: Մեկ այլ հնարավոր բացատրությամբ էլ խելացի մարդիկ ավելի հազվադեպ են ուրիշներին վստահում կարևոր գործեր անել, ասում են գիտնականները: