22:12 , 12 մարտ, 2014Դերասանուհի, ով 18 տարուց ավել է, ինչ իր խաղով լցնում է մեր էկրաններն ու բեմը: Կին, ով մարմանավորել է տարբեր խառվածքի և բնավորության տեր կանանց: Արմինե Պողոսյանն իր կերտած կերպարների միջոցով կարողանում է թե՜ ծիծաղեցնել, և թե՜ տխրեցրել հեռուստադիտողին ու հանդիսատեսին: Այն համարձակ դերսանուհիներից մեկն, ով չկաշկանդվեց հումորային հաղորդումներում կոլորիտային կանանց կերպարները յուրովի ներկայացնելուց :
Դերասանուհու անձնական կյանքի մանրամասներին արդեն տեղյակ են շատերը, նա ինքը բարձրաձայնեց իր նշանադության և սպասվող հարսանիքի մասին: Այդ մասին ArmStar.am-ըառաջինն է պատմել իր ընթերցողին:

Մեր զրուցակիցը Համազգային թատրոնի դերասանուհի Արմինե Պողոսյանն է, ով ArmStar.am-ի հետ կկիսվի իր անձնական և գործնական կյանքի մանրամասներով:
Ինչու՞ չեք երևում էկրաններին:
Ես կարծում եմ, որ դերասանը որոշ ժամանակով պետք է հեռանա եթերից: Դա լավ է և՜ դերասանի, և՜ հեռուստադիտողի համար, քանի որ անընդհատ եթերում լինելը ազդում է դերասանի վրա, և նա սպառվում է: Որոշակի դադար է պետք, որ նոր ասելիքով ներկայանաս հեռուստադիտողին: Եթե ուզում ես հանրության մեջ սիրված լինել, պետք է ժամանակ առ ժամանակ հեռանաս:

«Կարգին հաղորդման» ավարտից հետո ինչո՞վ եք զբաղված :
Այժմ հիմնականում զբաղված եմ թատրոնի ներակայացումներով և մնացած ժամանակս տրամադրում եմ ամուսնուս:
Երկար տարիներ է, ինչ աշխատում եք հեռուստատեսությունում և թատրոնում, ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
Երկուսն էլ ինձ համար կարևոր են, երկուսն էլ իմ մասնագիտությունն են, բայց թատրոնն առավել հարազատ է: Թատրոնն ինձ համար մի ուրիշ աշխարհ է: Մտնում ես այդտեղ և չես ցանկանում դուրս գալ: Շփումն անմիջապես հանիդսատեսի հետ ապրելակերպ է: Ես չեմ պատկերացնում ինձ առանց թատրոնի:

Այսքան կերպարներ եք կերտել բեմում և էկրաններին, ո՞ր դերերն են հոգեհարազատ Արմինե Պողոսյանին:
Ինձ համար բոլոր կերպարներն էլ հոգեհարազատ են: Չեմ ցանկանում տարանջատել նրանց թատրոնում և սերիալներում: Բոլորն էլ ասելիք ունեն: Եվ՜ սերիալում, և՜ թատրոնում բոլոր կանայք, ում ես մարմավորում եմ, իրենց կնեսագրությունն ունեն և պայքարում են իրենց կյանքը փոխելու համար: Իրենց ճանապարհին նրանք դժվարույթուներ են տեսել: Այդ ճանապարհը ես կարողացել եմ հանդիսատեսին այնպես մատուցել, որ հասկանալի լինի, կարծում եմ, դա ինձ հաջողվել է:
Շարունակությունը՝ այստեղ