21:41 , 12 մարտ, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Գամբիայի նախագահ Յայա Ջամեն հայտարարել է, որ իր երկիրը հրաժարվում է կիրառել անգլերենը՝ որպես պաշտոնական լեզու: «Մենք պատրաստվում ենք խոսել մեր սեփական լեզվով»,- նշել է նա՝ առանց հստակեցնելու, թե Գամբիայում բնակվող որ ցեղերի լեզուն է փոխարինելու անգլերենին:
Գամբիայի առաջնորդը, ով հայտնի է նախկին մետրոպոլիայի՝ Անգլիայի հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքով, իր այդ հայտարարությունն արել է հենց անգլերենով: Մայրցամաքային Աֆրիկայի ամենափոքր պետության՝ Գամբիայի բնակչության 40%-ը խոսում է մանդինկա լեզվով, 34%-ը ֆուլու լեզվով, իսկ Յայա Ջամեյի մայրենի լեզուն հարևան Մալիում կիրառվող մանինկա լեզուն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ