19:46 , 12 մարտ, 2014
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի Ադանայի փողոցի բնակիչ 21-ամյա Հրաչյա Քոթանջյանը, Արշակունյանց պողոտայում՝ Սուրմալու տոնավաճառի հարևանությամբ, իր կոմից վարած Mercedes մակնիշի 10 CO 005 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևան քաղաքի Արագածի փողոցի բնակիչներ 62-ամյա Կատյա Մելիքսեթյանին և 2-ամյա Նարեկ Հովհաննիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնության կայան և օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել հիվանդանոց: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են և փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով: Կ. Մելիքսեթյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ Ն. Հովհաննիսյանը տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ