10:03 , 7 հուլիս, 2012
Ծնողի սերն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է ծնողի եսասիրությունը: Սիրելի ծնողներ, ամեն րոպե, ամեն պահ, ամեն վայրկյան, երբ մի բան եք ցանկանում Ձեր զավակի համար, երբ մտածում եք, որ դա նրա համար ավելի լավ է, մի պահ կանգ առեք ու ինքներդ Ձեզ հարցրեք. «Արդյոք ես այս պահին իսկապես մտածում եմ ինչպես ավելի լավ կլինի երեխայիս համար?? թե մտածում եմ ինչպես ավելի լավ կլինի ԻՄ համար, ԻՄ ԵՍ-ի բավարավածության համար, ԻՄ պատվի համար, ԻՄ անվան համար ԻՄ ԻՄ ԻՄ ԻՄ ԻՄ»: եթե Ձեր պատասխանը դրական է առաջին հարցի համար, ուրեմն դուք իսկապես սիրում եք Ձեր զավակին, իսկ եթե երկրորդ պատասխանը, ուրեմն դեռ պետք է աշխատեք: