Նիկո՛լ, դու հեռուն նայելու ունակություն ունես. իմացի՝ ում հետ ես մեջլիս մտնում


19:20 , 12 մարտ, 2014

Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Զուրաբյանը երկու օր է մրցավազքի մեջ են իրար հետ, թե ով շատ կտա Միքայել Մինասյանի անունը: 
Այ մարդ, էլի հաղթեց Լևոն Զուրաբյանը: Նա սպրինտերի նման կարողացավ ռեկորդ սահմանել` մեկ րոպեում հասցրեց մեծ արագությամբ հինգ հիշատակում-հարցադրում հնչեցնել:
Նիկոլ ջան, ախր ինտելեկտուալ մակարդակով, հռետորական արվեստով դու մի քանի անգամ գերազանցում ես «գորշ կարդինալին», ինչի՞ ես մեջլիս մտել նրա հետ:...Հետո մեկ է, ճանաչողները քեզ էլ գիտեն, իրան էլ, մյուսներին էլ…
Նիկո՛լ, դու հեռուն նայելու ունակություն ունես, հասկացող գործիչ ես, «յան» տուր այդ մեջլիսներից. դա հաստատ գցում է քո վարկանիշը…Դա՞ է, որ պիտի զարդարի քեզ...Հետո, իմացի՝ ում հետ ես մեջլիս մտնում…