Գագիկ Ջհանգիրյանն առաջարկում է վերանայել Արդարադատության խորհրդի կազմը


19:10 , 12 մարտ, 2014

Գագիկ Ջհանգիրյանն առաջարկում է վերանայել Արդարադատության խորհրդի կազմըPanorama.am-ը գրում է.

Դատական օրենսգրքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունները այսօր գործող դատական համակարգում արմատական հեղաշրջում չեն անելու, թեպետ դրական տարրեր պարունակում են: Այսօր Ազգայի ժողովում «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

«Դրական է օրինակ այն, որ գործերի բաշխման ավտոմատ համակարգ է ներդրվում, Վճռաբեկ դատարան բողոքը վարույթ ընդունելու նոր չափորոշիչների ներդրումը», -հավելեց Ջհանգիրյանը:

Սակայն օրինագծից նախկին զինդատախազն հասկացել է, որ Հայաստանի կառավարությունը չի սիրում ՀՀ Սահմանադրությունը:

«Չսիրելը որն ա` ուղղակի ինչ-որ խուճուճ ձևակերպումներով փորձում է շրջանցել Սահմանդրությունը: Հիմա էլ դատավորների նշանակման կամ գործող դատարանի նախագհներին զբաղեցրած պաշտոններից ազատելու կամ վերանշանակելու դրույթները հակասահմանադրական են: Սա կոպտագույն խախտում է»: 

Նկատենք, որ ավելի վաղ իր ելույթում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել էր, որ այս մասով օրինագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով` փորձագետների եզրակացությունն ստանալու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ