18:43 , 12 մարտ, 2014Մահվան վախը ավելի վատ է բուն մահից..... Հայտնի եւ սիրված դերասան Սոս Ջանիբեկյանը նկարահանվել է նոր կարճամետրաժ ֆիլմում: Ֆիլմը DreamShots Films ստուդիայի արտադրանք է, բեմադրող օպերատորը Գաբրիել Միրաքյանը, իսկ ռեժիսորը Հայկ Բաբայանն է: Ֆիլմը կոչվում է «Նոկտյուրն» (Nocturne): Ջանիբեկյանի հերոսը 6 րոպեում 6 տարբեր միջոցներով փորձում է կյանքին վերջ տալ: Ինքնասպանության փորձերին զուգահեռ հերոսը վերհիշում է իր սիրելի նոկտյուրնը, որը նվագել էր ինքնասպանությունից առաջ եւ անհաջող փորձերից հետո: Դաշնամուրի վրա դրված նկարում, երբ հերոսին թվաց, որ իր «նախնիները» շարժվում են այստեղից, արդեն հասկացա, որ հերոսի հոգեկանը խախտվել է ինքնասպանության թեկուզ մտքից: Կոմիկական լուծումները ծածկում են թեմայի ծանրությունը. ձկան, նկարի, հեռուստացույցի կրակոցները, չինացու կերպարանափոխման, եւ խաղողի տեսարանները...խաղողը կյանքասիրության խորհրդանիշն է, հավանաբար դա էր խաղողի միտքը: Ֆիլմը մի փոքր գնում է դեպի ֆատալիզմի: Զարմանալին այն է, որ միքանիրոպեանոց ֆիլմի շուրջ կարողանում ես այսքան ծավալվել եւ գուցե ավելի շատ բաներ գտնես կամ նկատես: Վերջում Սոսը ամբողջությամբ թրջված նոկտյուրն է նվագում, ռեժիսորը հետաքրքիր է մտածել. այդպես էլ չհասկացա՝ մահացա՞վ, թե չմահացավ: Ֆիլմը մասնակցում է Web Ծիրան 3 կինոփառատոնին: Սոս Ջանիբեկյանը ֆիլմում փայլում ա իր աչքերով, հայացքով ու կերպարով...էս ֆիլմը ապացույց. Սոսը Հայաստանի լավագույն դերասաններից մեկն ա, եթե ոչ դերասանը... Մեծ բեմեր եւ մեծ ֆիլմերի դերեր քեզ, Սոս Ջանիբեկյա՛ն...