21:22 , 12 մարտ, 2014ՄԱԿ-ի գլոբալիզացիայի գործընթացներն ուսումնասիրող ստորաբաժանումը զեկույց է պատրաստել աշխարհի մեգապոլիսների իրավիճակի մասին: UN Habitat հաշվել է քաղաքի բարեկեցության ինդեքսը, որը ներառում է նրա ենթակառուցվածքների, սոցիալական և գործարար կլիմայի, կյանքի որակի և շրջակա միջավայրի մասին տեղեկությունները:
Տոկիո, CPI: 0,925

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն երկրի ֆինանսական կենտրոնն է, տնտեսությունն ամրապնդում են տրանսազգային շահավետ ընկերությունները: Տոկիոյում ապրելը մատչելի չէ, անշարժը գույքն ավելի թանկ է, քան Նյու Յորքում: Դինամիկ զարգացող տնտեսությունն առաջարկում է բազմաթիվ նոր աշխատատեղեր, առողջության ապահովագրությունն աշխարհում ամենաբարձրներից մեկն է, իսկ փողոցային հանցագործությունների թիվը նվազագույնն է: Հասարակական տրանսպորտը թույլ է տալիս առանց որևէ խնդիրների շարժվել քաղաքում:
Փարիզ, CPI: 0,927
Փարիզը անցյալ տարի կրկին դարձավ զբոսաշրջիկների կողմից Ֆրանսիայում ամենաշատ այցելվող քաղաքը: Զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն՝ 2013թ.-ին մայրաքաղաք է այցելել 15.2 մլն զբոսաշրջիկ, ինչը 8,2% ավելի է, քան 2012թ.-ին: 21%-ով մեծացել է Մերձավոր Արևելքից եկող զբոսաշրջային հոսքը: Ֆրանսիացիները նախընտրում են ճանապարհորդել իրենց երկրի անհայտ ուղղություններով: Ֆրանսիացի զբոսաշրջիկների թիվը փարիզյան հյուրանոցներում նվազել է 7,5%-ով:
Օսլո, CPI: 0,929
Օսլոյում վերջին տարիներին բազմաթիվ փոփոխություններ են կատարել: Նորվեգիան աստիճանաբար դարձավ Եվրամիության անդամ և շահույթ է ստանում նավթի արտահանումից, որից ստացված գումարը օգտագործում է բյուջետային ծախսերը փակելու համար: Ինչպես կյանքի մակարդակը, այնպես էլ ապրուստն Օսլոյում բարձր է: Հարկ է նշել, որ անշարժ գույքը ավելի մատչելի է, քան եվրոպական ուրիշ երկրներում:
Դուբլին, CPI:0,929
Չնայած նրան, որ երկիրը էապես տուժել է ֆինանսական ճգնաժամից, սակայն կարողացել է կրկին ոտքի կանգնել և պահպանել իր հարմարավետ մթնոլորտը և կյանքի բարձր մակարդակը: Վերջերս քաղաքում սկսեց զարգանալ իր համար բավականին անսովոր բնագավառներում՝ բարձր տեխնոլոգիաներ և հյուրանոցային բիզնես: Կորպորատիվ ցածր հարկերը և իռլանդական կառավարության կարգավորման հատուկ ռեժիմը հանգեցրեցին նրան, որ տեխնոլոգիական բազմաթիվ ընկերություններ, այդ թվում Google-ը, Facebook-ը, LinkedIn և Yahoo!, որոշեցին իրենց եվրոպական գրասենյակը հիմնել հենց Դուբլինում:
Հելսինկի, CPI: 0,933
Հելսինկին ունի մշակույթային հսկայական ժառանգություն և շատ լավ զարգացած գեղարվեստական մշակույթ: Քաղաքը համեմատաբար փոքր է: Այստեղ ապրում է մոտ 1.3 մլն մարդ, և այս փաստն ունի իր առավելությունները: Ֆինլանդիայում կրթությունն անվճար է, երկիրը հրաշալի վայր է զբոսաշրջության համար: Հելսինկիի յուրաքանչյուր կետին կարելի է հասնել կամ հեծանիվով, կամ ոտքով, ինչը բարերար ազդեցություն է թողնում քաղաքի բնակիչների առողջության վրա:
Ստոկհոլմ, CPI: 0,934
Ստոկհոլմը գտնվում է մի շարք կղզիների վրա, նրանից յուրաքանչյուրն ունի իր արտասովոր բնավորությունը: Քաղաքով հեշտ է տեղաշարժվել հեծանիվով, հասարակական տրանսպորտը նույնպես լավ է զարգացած: Ստոկհոլմը, անկասկած, թանկարժեք քաղաք է, բայց որոշ գներ կարող են հաճելիորեն զարմացնել: Օրինակ՝ Ստոկհոլմում վարձակալությունն ավելի մատչելի է, քան հարևան Հելսինկիում, Շվեդիայում կյանքի արժեքն ավելի բարձր է, քան Ֆինլանդիայում, բայց շատ ավելի մատչելի է, քան Նորվեգիայում:
Լոնդոն, CPI: 0,934
Գիտական, քաղաքական և մշակութային կյանքի համար Լոնդոնը դարեր շարունակ համարվում է անչափ կարևոր քաղաք: Քաղաքն այսօր պահպանում է ավանդույթները, ընդ որում՝ չմոռանալով բանկային հզոր սեկտորի մասին: Անշարժ գույքի գները կտրուկ բարձրանում են: Բենզինը Լոնդոնում համարվում է աշխարհում ամենաթանկարժեքներից մեկը:
Տորոնտո, CPI: 0,934
Տորոնտոն ԱՄՆ-ի սահմանից մի քանի րոպե հեռավորության վրա է գտնվում: Քաղաքում ուսանողական ակտիվ կյանք է ընթանում: Արագ զարգացող տնտեսության շնորհիվ քաղաքը վերջին տարիներին բարգավաճում է: Անշարժ գույքի շուկան նույնպես շարունակում է ընդլայնվել: Էական մինուսը կարելի է համարել հասարակական տրանսպորտի թանկարժեքությունը՝ մոտ 6000 դրամ:
Նյու Յորք, CPI: 0,934
Նյու Յորքը բանկային աշխատանքի, գործարարության կենտրոնն է: Քաղաքը մշտապես ընդունում է միլիոնավոր զբոսաշրջիկների և գաղթականների, ովքեր ցանկանում են իրականացնել ամերիկյան իրենց երազանքը: Այստեղ կյանքի ամենաբարձր արժեքն է, հարուստների և աղքատների միջև տարբերությունն անհնար է չնկատել: Այսօր Մանհեթենում անշարժ գույքի միջին արժեքը մեկ միլիոն դոլար է:
Վիեննա, CPI: 0,936
Վիեննայում գտնվում է աշխարհի ամենամեծ զմրուխտը՝ Unguentarium քարը՝ 2860 կարատ քաշով: Քաղաքում հրաշալի զարգացած է հասարակական տրանսպորտային ցանցը, և կան բազմաթիվ տեսարժան վայրեր: Սուրճի արժեքը, համեմատած Նյու-Յորքի հետ, էականորեն ցածր է: Իսկ մաքուր օդին զբոսնել սիրողների համար Ավստրիան առաջարկում է լեռնային լավագույն հանգստավայրերից մեկը: