Ջիմի Հենդրիքսի մասին կնկարահանեն նրա ժառանգների հավանությանն արժանացած առաջին ֆիլմը


21:01 , 12 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

ICM Partners և Experience Hendrix LLC ընկերությունները համագործակցության համաձայնագիր են կնքել, որի շրջանակում մասնավորապես կնկարահանվի Ջիմի Հենդրիքսի մասին առաջին կենսագրական ֆիլմը, որն արժանացել է երաժիշտի ժառանգների հավանությանը: Այս մասին հայտնում է Deadline պորտալը: 

Ֆիլմի մասին այլ հավելյալ տեղեկություններ չկան, միայն հայտնի է, որ Experience Hendrix-ի մասնակցությունը թույլ կտա ֆիլմում օգտագործել Հենդրիքսի երգերը: 

Երաժիշտի քրոջ՝ Experience Hendrix-ի ղեկավար Ջենի Հենդրիքսի խոսքով՝ ICM Partners-ի հետ համագործակցությունը թույլ կտա բարձրորակ ֆիլմ նկարահանել: