Ռոնալդուն օգնել է 10 ամսեկան փոքրիկի (լուսանկար)


18:02 , 12 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է բարեգործություն անել: Այս անգամ Ռոնալդուն օգնել է 10 ամսեկան փոքրիկի:

Փոքրիկին գլխուղեղի անհապաղ վիրահատության համար մեծ գումարներ են անհրաժեշտ եղել: Ընտանիքի ընկերները դիմել են Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին և խնդրել  ֆուտբոլիստի մարզաշապիկը և խաղակոշիկները, որպեսզի աճուրդում վաճառեն և վիրահատության գումարի մի մասը վաստակեն:

Պորտուգալիայի հավաքականի առաջատարը ոչ միայն նվիրել է խաղակոշիկը և մարզաշապիկը, այլև հանձն է առել վճարել վիրահատության ողջ գումարը (60.000 եվրո): Փոքրիկի վիրահատությունը կկայանա առաջիկայում:

болельщики, Криштиану Роналду