20:41 , 12 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր վրա կվերցնի 10-ամսյա Էրիկ Օրտիս Կրուզուի վիրահատության ծախսերը: Ֆուտբոլիստը երեխայի ընտանիքին 60 000 եվրո կփոխանցի:
Բրիտանական «Metro» պարբերականի տեղեկության համաձայն, գլխուղեղի հիավանդություն ունեցող տղան բնակվում է իսպանական Վիլյալուենգա դե լա Սագրա քաղաքում և նրա ծնողներն «Արքայական ակումբի» առաջատարին խնդրել են իրենց նվիրել նրա մարզակոշիկներն ու ստորագրված մարզաշապիկը, որպեսզի նրանք կարողանան վաճառել դրանք և վիրահատության համար անհրաժեշտ գումար հավաքել: Կրիշտիանուն ոչ միայն կատարել է նրանց խնդրանքը, այլև որոշել է ամբողջությամբ վճարել երեխայի վիրահատության համար նախատեսված գումարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ