17:50 , 12 մարտ, 2014
Araratnews.am-ը գրում է.
Այսօր Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ ինսուլինի գնման արդյունքում առաջացած ավելորդ գումարի վերաբերյալ հարցին ի պատասխան առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասաց.
«Իսկապես անցած տարվա գնումների մեջ ինսուլինի գնման հետ կապված մենք բավական մեծ խնայողություններ ունեցանք: Մասնավորապես, այն ամպուլաները, որ նախկինում մենք ձեռք էինք բերում 12 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, ուղիղ գնումներ կատարելով արտադրողից, մենք ձեռք բերեցինք 3 դոլար 30 ցենտին համարժեք դրամով: Այնուհետև մենք պայմանագիր ստորագրեցինք արտադրող ընկերության հետ հինգ տարի ժամկետով, և հինգ տարի այդ գումարով դեղ ենք ձեռք բերելու: Բնականաբար, ամեն տարի բավականին գումարներ կխնայվեն այդ նպատակի համար: Ես պետք է ասեմ, որ ինսուլինակախյալ հիվանդների թիվը Հայաստանում կազմում է 12800 մարդ, և յուրաքանչյուր տարի մենք ունենում ենք ևս 1200 նոր հիվանդներ, որոնք կարիք ունեն ինսուլին ստանալու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ