«Կոմերսանտ». ՆԱՏՕ-ն ցանկանում է արագացնել Վրաստանի անդամակցության գործընթացը


17:38 , 12 մարտ, 2014

«Կոմերսանտ». ՆԱՏՕ-ն ցանկանում է արագացնել Վրաստանի անդամակցության գործընթացըAravot.am-ը գրում է.

Արևմուտքը, Ղրիմի ճգնաժամին ի պատասխան, պատրաստվում է արագացնել Վրաստանի` Հյուսիս-Ատլանտյան դաշինքի անդամակցության գործընթացը: Սեպտեմբերին արդեն Վրաստանը կարող է ձեռնամուխ լինել ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագրի իրագործմանը: Այս մասին այսօր գրում է ռուսական Коммерсант-ը՝ վկայակոչելով արևմտյան դիվանագիտական աղբյուրները: «Եթե մարտի 16-ի հանրաքվեի արդյունքում Ղրիմի մտնի Ռուսաստանի կազմի մեջ, ապա սեպտեմբերին` Մեծ Բրիտանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Վրաստանի անդամակցության գործողությունների պլան կտրամադրվի»,- մոսկովյան պարբերականին է փոխանցել ՆԱՏՕ-ի դիվանագիտական աղբյուրը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ