Ջասթին Բիբերը` մամուլում առավել հաճախ հիշատակվող աստղ. Forbes


20:21 , 12 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Փոփ-երգիչ Ջասթին Բիբերը գլխավորում է այն հայտնի անձանց վարկանշային աղյուսակը, որոնց կյանքի մասին լուրերը չափազանց շատ են շրջանառվում մամուլում: 

Համապատասխան վարկանշային աղյուսակը կազմել է Forbes-ը: Հարցվածների 64 տոկոսը Բիբերին է համարել վերջին տարում շոու-բիզնեսում ամենաշատ շրջանառվող աստղ: 

Բիբերին համարել են ամենաձանձրացնողը վերջինիս պահվածքի ու վարքագծի նորությունների պատճառով: Վերջերս նրան կալանավորել էին անսթափ վիճակում մեքենա վարելու համար, բացի այդ, նրան մեղադրում էին լուսանկարչի վրա հարձակվելու, գույք փչացնելու ու թմրանյութեր պահելու համար: 

Այս անգամ ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը առաջին տեղը զիջել է Բիբերին: Նա հայտնվել է վարկանշային աղյուսակի 2-րդ հորիզոնականում, երրորդ տեղում դերասանուհի Լինդսի Լոհանն է, իսկ չորրորդում՝ երգչուհի Մայլի Սայրուսը: 

Եվ այսպես, Forbes-ի տասնյակն ունի հետևյալ տեսքը.
Ջասթին Բիբեր
Քիմ Քարդաշյան
Լինդսի Լոհան
Մայլի Սայրուս
Հանի Բուբու
Քրիս Ջեներ
Սնուկի 
Փերիս Հիլթոն
Քորթնի Քարդաշյան
Քլոե Քարդաշյան