«Financial Times». Ուկրաինական ճգնաժամը ստիպում է Արևմուտքին ժամանակավորապես թույլ երևալ


17:20 , 12 մարտ, 2014

«Financial Times». Ուկրաինական  ճգնաժամը ստիպում է Արևմուտքին ժամանակավորապես թույլ երևալPanorama.am-ը գրում է.

«Financial Times» պարբերականն անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին և «Ուկրաինան ամերիկյան իշխանության համար փորձություն է» վերնագրով հոդված տպագրել:

Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով:

«Շաբաթներ առաջ անգամ եվրոպացիները մեծ ուշադրություն չէին դարձնում Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին, սակայն հիմա դրանց հետևում է ողջ աշխարհը: Իսկ սա Ռուսական բանակի Ուկրաինա ներխուժման պատճառով է, որն ուղղակիորեն դիտվում որպես ԱՄՆ-ի դեմ ուղիղ մարտահրավեր: Եթե Պուտինը կարողանա դա հաջողությամբ անցկացնել, ապա այլ կառարավարություններ՝ ասենք Չինաստանը և Իրանը կարող են որոշել, որ Միացյալ Նահանգներին չենթարկվելն արդեն այդքան էլ ռիսկային բան չէ:

Սենատոր Ջոն Մաքքեյնը պնդում է, որ Ուկրաինական ճգնաժամը անօգուտ արտաքին քաղաքականության վերջնական արդյունք է, որտեղ ոչ ոք այլևս չի հավատում Ամերիկայի ուժին:

Ուկրաինայի ճգնաժամն առիթ է ստուգելու նոր՝ գլոբալացման դարաշրջանի արտաքին քաղաքականության կանոնները այն ժամանակ, երբ Արևմուտքի մրցակիցները միաժամանակ նաև նրա գլխավոր գործընկերներն են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ