Ադրբեջանցիները զանգվածաբար լքում են Ղրիմը


17:14 , 12 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Վերջին մի քանի օրերին Ղրիմում բնակվող ադրբեջանցիները զանգվածաբար լքում են ինքնավար հանրապետության տարածքը։

Ղրիմի ադրբեջանցիների միության նախագահ Ռահիմ Գումբատովը հայտարարել է, որ ներկայում Ղրիմում լարվածությունը բավական բարձր է, և ցանկացած պահի զինված հակամարտություն կարող է սկսվել։

Նա նշել է, որ ադրբեջանցիներին խորհուրդ է տրվում դուրս գալ Ղրիմից, և դրա համար համապատասխան պայմաններ են ստեղծվում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ