16:40 , 12 մարտ, 2014ՀԱԿ-ը պահանջում է իշխանափոխություն, իսկ ԲՀԿ-ն՝ կառավարության փոփոխություն: Լավ, ասենք թե երկուսն էլ ընդունելի են. եթե հասարակությունը չունի ամբողջական իշխանափոխության ներուժ, ապա առաջին փուլում «այլընտրանքի» հետ դաշնակցած կարելի է փորձել փոխել վարչապետին: Հետո՞... Եթե ԲՀԿ «առաքելությունն» ավարտվի այդ փուլում՝ ի՞նչ է անելու ՀԱԿ-ը: Նորի՞ց դիմելու է հասարակությանը: Իսկ որ ԲՀԿ-ն կարող է նման «անակնկալ» մատուցել, անսովոր չի լինի. հիշենք նրա ղեկավարի խոսքը, որ ինքը ընդդիմություն լինել չի կարող: Իսկ ամբողջական իշխանափոխություն կարող է պահանջել հենց միայն ընդդիմությունը: Եվ ի՞նչ... Ոչինչ, ունայնություն ունայնության՝ կասեր Ժողովողը... Բայց արանքում մեղք են մեզ նման մարդիկ...