17:00 , 12 մարտ, 2014
Հայտնի թմրադիլլեր Պաբլո Էսկոբարը տղայի հետ Սպիտակ Տան մոտ, 1980-ականներ:
Հելեն Քելերը Հոլիվուդում հանդիպում է Չարլի Չապլինին, 1919թ.:
Ռուս լրտեսը, ծիծաղով սպասելով փամփուշտի արձակմանը, գնդակահարվում է 1939թ.ի ռուս-ֆիննական Ձմեռային պատերազմի ժամանակ:
Տիտանիկի կործանումից ողջ մնացածները 1912թ.-ին բարձրանում են «Carpathia» նավ:
Նիկոլայ Երկրորդը ցարը իր դստերը` դքսուհի Անաստասիային ծխախոտ է տալիս ծխելու:
Լյուիս Փեյնը` Լինքոլնի սպանության մեջ մասնակցություն ունենալու համար 1865թ.-ին մահապատժի ենթարկելուց առաջ:
Երկրորդ աշխարհամարտի ավարտին դաշնակիցների զինվորները Գերմանիայի կառավարական շենքում նրա աշխատասենյակի պատշգամբի վրա կանգնած ծաղրում են Հիտլերին:
1950-ականներին Նևադայում ատոմային ռումբի փորձարկման համար օգտագործված մանեկեն:
Բիթլզ խումբը Էբբի փողոցով քայլում է «հակառակ» ուղղությամբ:
Թագուհի Եղիսաբեթը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:
Կանայք Իրանում՝ մինչև Իսլամական հեղափոխությունը, 1960թ.:
Չիկագոյի երեխաները, 1941թ.:
Մուհամեդ Ալին խոսում է ցած նետվել ցանկացող երիտասարդ տղամարդու հետ՝ նրան իր որոշումից հետ պահելու համար:
Էռնեստ Հեմինգուեյը Աֆրիկայում բռնցքամարտով զբաղվելիս:
Բեն Լադենը ընտանիքի հետ Շվեդիայում արձակուրդներին, 1971թ.:
Ճապոնացի զինվորները հանձնվում են ամերիկացի զինվորներին, 1944թ.:
Ամերիկացի զինվորները բուժօգնություն են ցույց տալիս վիրավոր շանը, Օրոտե թերակղզի, 1944թ.:
Ֆիդել Կաստրոն և Նիկիտա Խրուշչովը եղջյուրից գինի են ըմպում սովետական Վրաստանի տարածքում, 1963թ.:
17-ամյա Պելեն Շվեդիայի փողոցներից մեկում:
Բենիտո Մուսոլինիի ձերբակալության լուսանկարը, 1903թ.:
1945թ.-ին՝ Հաղթանակի օրը, ամերիկյան զորքը նավով վերադառնում է Նյու Յորք:
Մալքոլմ Իքսը կատակում է Մուհամեդ Ալիի հետ՝ Նյու Յորքոում, 1963թ.:
Ամերիկյան Նացիստական կազմակերպության հանրահավաքը Մեդիսոնի հրապարակում, 1939թ.:
Ալ Կապոնեին պատկանող խոհանոցը, որը 1931թ.-ի Մեծ ճգնաժամի ժամանակ մարդկանց անվճար ապուր էր բաժանում:
1940թ.-ի ռմբակոծությունից հետո վնասված Լոնդոնի գրադարանում ընթերցասերները գրքեր են փնտրում:
Ֆրենկ Սինատրան և Դորիս Դեյը, 1947թ.:
Լինդա Մաքքարթնին, Փոլ Մաքքարթնին և Փինք Ֆլոյդի Դեյվիդ Գլիմորը Լեդ Զոպպելինի համերգին, 1970-ականներ:
1973թ.-ին Մարլոն Բրանդոն հրաժարվեց իր Օսկարից՝ ֆիլմարդյունաբերության ոլորտում ամերիկացի-հնդկացիների հանդեպ ցուցաբերվող վատ վերաբերմունքի պատճառով:
Ալ Կապոնեն ձկնորսությամբ է զբաղվում իր զբոսանավում՝ մոտավորապես 1931թ.-ին:
Տղամարդիկ երբեք չեն փոխվի... Վիլնյուս, 1965թ.:
Ջոն Քենեդի կրտսերը հոր թաղման արարողության ժամանակ:
Այն պահը, երբ Ջորջ Բուշին հաղորդում են 2001թ.-ի սեպտեմբեր 11-ին տեղի ունեցած ահաբեկչության մասին:
Սթիվի Ուանդերը Լոնդոնում, 1974թ.:
Շաուլինյան Կունգ Ֆույով զբաղվող վանականները:
Կոկա-կոլան հասավ Ֆրանսիա, 1950թ.: