Մինչ Ռուսաստանը լուռ վախենում էր ամեն ինչից, ԱՄՆ-ն փոխեց աշխարհը


16:33 , 12 մարտ, 2014

ՌԴ Դումայի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը թվիթերյան իր էջում գրում է.

ԱՄՆ-ն գնդակահարում է Բելգրադը, գրավում է Իրաքը, առանձնացնում է Կոսովոն, և դա իհարկե «օրինական է»: Իսկ այն, ինչ անում է Ռուսաստանը Աբխազիան և Ղրիմը պաշտպանելու համար` «անօրինական»:

Մինչ Ռուսաստանը լուռ նստած էր և ամեն ինչից վախենում էր, ԱՄՆ-ն փոխեց աշխարհը իրեն հարմար ձևով, խախտեց այն ամենը, ինչ հնարավոր է: Եվ արդյունքում` միջազգային իրավունքից մնաց այն, ինչ մնաց...