Թուրք գործարար կանայք կողմ են հայ-թուրքական սահմանի բացմանը


16:30 , 12 մարտ, 2014

Թուրք գործարար կանայք կողմ են հայ-թուրքական սահմանի բացմանըPanorama.am-ը գրում է.

Թուրքիայում գործող «Արևելյան և հարավ-արևելյան շրջանների գործարար կանանց միությունը» (DOGÜNKAD) կողմնակից է հայ-թուրքական սահմանը բացմանը: 2011 թվականին 30 կանանց կողմից ստեղծված միության գործադիր խորհրդի ղեկավար Նևին Իլը, ըստ «Ինտերնետ հաբեր» լրատվական կայքի` հայտնել է, որ Հայաստանի հետ սահմանի բացման դեպքում իրենց կատարած արտահանումը 50 տոկսոսով կավելանա:

Համաձայն Նևին Իլի հաշվարկների՝ ներկայումս Հայաստան կատարվող արտահանման արժեքը ավելանում է մոտ 300 տոկոսով, քանի որ երկու հարևան պետությունների միջև սահմանը փակ է և արտահանումը կատարվում է ոչ թե ուղիղ, այլ Վրաստանի տարածքով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ