Վիլնյուսից հետո. համաժողով՝ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում


16:12 , 12 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

«Եվրամիություն-Հայաստան համագործակցություն. Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքներ» թեմայով այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ համաժողով, որը Վիլնյուսի գագաթաժողովից հետո առաջին ուշագրավ միջոցառումն էր Հայաստանի և ԵՄ-ի միջև:

Ծրագրի ազգային համակարգող հանդիսացող էկոնոմիկայի նախարարության կողմից շահառու մարմինների ներկայացուցիչներին ներկայացվեց ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակներում կիրառվող տեխնիկական օժանդակության ձևերը, Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) կիրառման մեխանիզմները, Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ ծրագրերի ներկայիս վիճակը Հայաստանում, ինչպես նաև նշված գործիքի կիրառելիության հետագա քայլերը և ոլորտները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ